22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Է

ՀԱՅՏՆԵԼ ԻՐ  ԿԱՐԾԻՔԸ

 

Ինչպես հայտնի է, «Ժառանգություն»-ը  չի ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերը քննարկելու համար: «Իրավունք»-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` եթե «Ժառանգության» երկու առաջարկները ընդունվել են նոր Սահմանադրությունում, ինչո՞ւ կուսակցությունը մերժեց հանդիպման հրավերը:

 

«Ճիշտ է, ընդունվել է, բայց  բովանդակային առումով ամբողջ ծավալով չի ընդունվել: Բացի այդ` վերպետական կառույցների ու տարածքային ամբողջականության խնդիր, որը մեզ համար անընդունելի է»,- պատասխանեց  կուսակցության փոխնախագահը:

Թե ինչպես է  վարչության որոշումն ընդունեկ Ռուբեն Հակոբյանը, ով կողմ էր նոր Սահմանադրության նախագծի հարցերին առնչվող քննարկումներին, կուսակցության փոխնախագահը չմանրամասնեց: «Տարբեր կարծիքներ, իհարկե, հնչել են, բայց  քննարկումը թեժ չի եղել»,- վստահեցնում է  Մարտիրոսյանը:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մասնակցել է քննարկմանը, բայց, այսպես ասած, օնլայն  տարբերակով. կապի այլ միջոցներով է արտասահմանից հայտնել իր տեսակետը: Իսկ թե ինչ տեսակետ է հայտնել, Մարտիրոսյանը  հրաժարվեց  բարձրաձայնել:

«Ժառանգության» փոխնախագահը նաեւ հայտարարել էր, որ չի բացառվում` միանան «Ոչ»-ի շարժմանը: Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ կուսակցությունը կմիանա ՀԱԿ-ին, որը եւս դեմ է նոր Սահմանադրությանը: «Որեւէ մեկը որեւէ մեկին միանալու խնդիր չունի,  այլ կա միասնական օրակարգ ու գործողություններ ստեղծելու հարց»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ