22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ԳՅՈՒՄՐՈՒ Վ.ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ 150-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԻ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐՈՒ Վ.ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ 150-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԻ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ


150-րդ թատերաշրջանը աճեմյանցիները կսկսեն «Գամարջոբա մամա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի պրոդյուսեր ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԸ՝ հավելելով, որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի հետ համատեղ նոր կատակերգությունը հանդիսականի դատին կհանձնվի սեպտեմբերի 25-ին և 26-ին՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ բեմադրությամբ: «Ի դեպ՝ սա Հայսատանի սահմաններից դուրս գործող միակ հայկական պետական թատրոնի հետ առաջին համագործակցությունը չէ, այս երկու ստեղծագործական կոլեկտիվները նույն բեմում առիթ ունեցել էին ստեղծագործել նաև 2013-ին՝ ՀՀ ժող.արտիստ պրոֆսոր Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած «Այ քեզ խաթաբալա» ներկայացման շրջանակներում»,- նշեց պրոդյուսերը:

Խոսելով նոր ներկայացման մասին՝ Տ. Վիրաբյանն ասաց. «150-րդ հոբելյանական թատերաշրջանը մի քանի պրեմիերաներով կսկսի իր աշխատանքը, իսկ մինչ այդ, Գյումրու մշակութային կյանքի զարկերակ-թատրոնում շարունակվում է ստեղծագործական աշխատանքը դեպի «Գամարջոբա մամա»-ի պրեմիերա, որը հայ-վրացական «բարև»-ով կազդարարի հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը»:


 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ