22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ»-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՓՄՁ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՆԵՐԻՆ ՈՉ ՄԻ ԹՈՒՂԹ ՉՍՏՈՐԱԳՐԵԼ

Արխիվ 12-16

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ»-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՓՄՁ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՆԵՐԻՆ

ՈՉ ՄԻ ԹՈՒՂԹ ՉՍՏՈՐԱԳՐԵԼ

 

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Արթուր Քոչարյանը, Արտուշ Չիբուխչյան, Միհրան Ավագյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ վերջերս ՓՄՁ-ի կողմից տարբեր ահազանգեր են ստանում: Բանն այն է, որ ՀԷՑ-ի  ներկայացուցիչները առաջարկում են ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ըստ որի` նրանք  համաձայն են վճարել հոսանքի գինը թանկացված չափով:

 

«Բայց Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ  կառավարությունն ամբողջ բեռն իր վրա է վերցնում, այսինքն` խոշոր ձեռնարկատերերին չսուբսիադավորելու մասին խոսք չի չեղել: Սերժ Սարգսյանի  հայտարարությունից հետո վարչապետը  հայտարարեց, որ խոշոր բիզնեսին չի սուբսիդավորելու, իսկ փոքր եւ միջին բիզնեսին սուբսիդավորելու  հարցը դեռ  քննարկման մեջ է: Այսինքն` իրար հակասող հաստատություն: Վարչապետի հայտարարությունից հետո, սակայն, տպավորությունն այնպիսին է, որ ՀԷՑ-ն արհամարհում է վերոնշյալ  պաշտոնյաների  հայտարարությունը, քանի որ թղթեր է դեմ տալիս  ՓՄՁ-ի ներկայացուցչին»,- ասաց Արտուշ Չիբուխչյանը:

Նախաձեռնության անդամները  կոչ են անում ՓՄՁ-ի ներկայացուցիչներին ոչ մի փաստաթուղթ չստորագրել, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է` ամբողջ  բեռն իր վրա է վերցնելու կառավարությունը:

Նախաձեռնության անդամների տեղեկացմամբ ՓՄՁ-ի այն ներկայացուցիչները, որոնք հրաժարվում են ստորագրել ՀԷՑ-ի ներկայացուցիչների  տրամադրած փաստաթուղթը, սպառնում են: «Ոչ թալանին»-ի անդամները հորդորում են ՓՄՁ-ի ներկայացուցիչներին ոչ մի թուղթ չստորագրել:

Սեպտեմբերի մեկից «Ոչ թալանին» նախաձեռնությունը  անհնազանդության ալիք  է  սկսելու: Կոչ ենք անում բոլորին  հավաքվել  Սիրահարների այգում սեպտեմբերի մեկին` ժամը 16:00-ին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ