22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ»-Ն ՈՒ «ՈՏՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ

Արխիվ 12-16

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ»-Ն ՈՒ «ՈՏՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ

 

«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ  ՀԷՑ-ում  աուդիտ անցկացնելն  ուղղակի խաբկանք է: Իրենք մտավախություն ունեն, որ իշխանությունը մտադրված է  թանկացնել հոսանքը: Այդ պատճառով սեպտեմբերի մեկից  սկսում են փողոցային պայքարը:

Արդյոք հանրության ակտիվ հատվածը  նորից  կգա  նախաձեռնության  անդամների ետեւից: Մենք մեր ետեւից մարդկանց տանելու խնդիր չունենք, քանի որ  հոսանքի թանկացումը  բոլորին է վերաբերում: « Փորձելու ենք կոնսոլիդացնել հանրությանը հոսանքի թանկացման խնդրի շուրջ` պահանջելով չեղարկում»,- մանրամասնեցին նախաձեռնության անդամները:

«Իրավունք»-ի հարցին` հարթվե՞լ են «Ոտքի՛, Հայաստանի» եւ «Ոչ թալանին» նախաձեռնության միջեւ տարաձայնությունները, «Ոչ թալանին»-ի անդամ Արտուշ Չիբուխչյանի խոսքով` տարաձայնություններ չկան, պարզապես «Ոտքի՛, Հայաստան»-ը պայքարի այլ ուղի ընտրեց, որում իրեն «Ոչ թալանին»-ը  չէր տեսնում: «Հիմա քննարկումներ ենք սկսել բոլոր  ուժերի, այդ թվում` «Ոտքի՛, Հայաստան»-ի հետ: Չի բացառվում` ռեսուրների միավորում լինի միավորում լինի  բոլոր ուժերի հետ, քանի որ հոսանքի թանկացման դեմ պայքարը մեկ նախաձեռնության խնդիր չէ»,- եզրափակեցին  բանախոսները:

Ի դեպ, «Ոչ թալանին» նախաձեռնությունը «ոչ» է ասում սահմանադրական բարեփոխումներին եւ միանում «ոչ»-ի շարժմանը, քանի որ կարծում է` նոր Սահմանադրությամբ իշխանությունը վերարտադրվելու է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ