22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՐ ՄԻ ՇԱՐՔ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՇՎԻ ԵՆ ԱՌՆՎԵԼ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՐ ՄԻ ՇԱՐՔ

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՇՎԻ ԵՆ ԱՌՆՎԵԼ. ՀԱՅԿ

ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Սահմանադրական իրավունք միություն կուսակցության ներկայացուցիչների հետ` սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում:

Հանդիպումը տեւել է մոտ 50 րոպե: Կուսակցությունը ներկայացրել է իր առաջարկությունները, որոնցից մի քանիսը արժանացել են ներկաների հավանությանը. «Երկրի նախագահը լսեց կուսակցության բոլոր առաջարկները, որոնք մանրակրկիտ քննարկվեցին»,- մեզ հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ հավելեց, որ ի սկզբանե աջակցում էին գործընթացին: «Հանդիպման ընթացքում մեր մի շարք մտահոգություններ եւ առաջարկություններ հաշվի են առնվել` սահմանադրության նախագիծը նախապատրաստելու մեջ»:

Վերջում Հ. Բաբուխանյանը ասաց, որ այս հանդիպումը համարում է չափազանց կոնստրուկտիվ: Կարծում է, որ առաջարկությունների մի մասը տեղ կգտնի սահմանադրական նախագծում, իսկ կուսակցությունը հանդիպումից հետո էլ ավելի վստահ է իր դիրքորոշման համար` պաշտպանելով այս նախագիծը:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ