22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ` ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՃ…

Արխիվ 12-16

ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ` ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ

ԽՈՐԱՑՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՃ…

 

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, այսօր  լրագրողների հետ հանդիպմանը  խոսելով դոլար- դրամ փոխհարաբերությունների մասին, կանխատեսեց` դրամն արժեզրկվելու է, տրանսֆերտները կրճատվելու են: Ամբողջ աշխարհում տեղի է ունենում շահույթի վերաբաշխում, որն իր ազդեցությունն ունենալու է Ռուսաստանի վրա: Կթուլանան ՌԴ-ի դիրքերը, իսկ դա էլ իր հերթին վատ կանդրադառնա Հայաստանի վրա:

Ինչ կլինի դրամի արժեզրկման դեպքում: Տնտեսագետը մատնանշում է հետեւանքները`  գործազրկության աճ, աղքատության խորացում, գնաճ, մի շարք ձեռնարկությունների փակում, դեպի Ռուսաստան հայ միգրանտների հոսքի նվազում, բյուջետային եկամուտների պակասում: Խնդիրներ ի հայտ կգան նաեւ արտաքին պարտքի սպասարկման  ոլորտում, քանի Հայաստանի պարտքն արտարժույթով է:

Տնտեսագետի խոսքով` բանկային համակարգը եւս խնդիրներ կունենա, կլինեն ֆինանսական ցնցումներ, կնվազեն կենտրոնական բանկի պահուստները:

Արդյոք դրամի արժեզրկումը չի խթանի Հայաստանի արտահանմանը, ինչպես օրինակ եղավ Չինաստանում, երբ յուանն արհեստականորեն արժեզրկվեց` արտահանումը խրախուսելու համար: Աշոտ Եղիազարյանի խոսքով` դիվերսիֆիկացված, բալանսավորված,  տնտեսությունների համար է այս տեսությունն աշխատում: Այսինքն` ազգային արժույթի արժեզրկումը   դրական է այն երկրների համար, որոնք ինչ-որ բան արտահանելու: «Հայաստանն արտահանում է  հումք` պղինձ, մոլիբդեն, հետեւաբար չի կարող  ոչինչ շահել: Բացի այդ` մեր երկրում ներմուծումն ու արտահանումը հավասարակշռված չեն: Ներմուծումը գերազանցում է արտահանմանը մի քանի անգամ»,- պատասխանեց  տնտեսագետը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ