22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ԵՏՄ-ԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ԵՏՄ-ԻՑ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

 

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դրամը կարժեզրկվի ու  մատնանշեց դրա հետեւանքները:

«Իրավունք»-ը հետաքրրքվեց` ինչ քայլեր պետք է  ձեռնարկի  կառավարությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Տնտեսագետն ասաց, որ ելք այս պարագայում, ցավոք, չկա, քանի որ Հայաստանում էապես կրճատվել են ներդրումները, քաղաքական բարենպաստ պայմաններ չեն լինի: Միակ քայլը, որը, ըստ տնտեսագետի, կարող է անել Հայաստանը, ԵՏՄ-ից դուրս գալն է, քանի որ հենց ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանին սպասվում են ցնցումներ:

Լրագրողները հակադարձեցին` ասոցացման պայմանագրին միացած մի շարք երկրներ տնտեսական  ճգնաժամի մեջ են: «Այդ երկրներն ունեն հնարավորություն դուրս գալու այդ վիճակից: Չի բացառվում, որ այդ երկրները կախվածություն են ունեցել ՌԴ-ից,  եւ հիմա  աստիճանաբար ազատվում են կախվածությունից: Ասոցացման պայմանագրին  միացած եւ տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված երկրների դեպքում լուծումների մասին կարող ենք խոսել: Ինչ վերաբերում է այն  խոսակցություններին, թե ԵՏՄ-ի անդամ-երկրներն ավելի լավ վիճակում են, քան  ասոցացման պայմանագրին միացածները, ճիշտ չէ: Քարոզչական մեքենան է այդպիսի ֆոն  ստեղծել»,- եզրափակեց տնտեսագետը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ