22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

Բռնցքամարտ. ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ 1 ՈՍԿԵ, 1 ԱՐԾԱԹԵ ԵՎ 4 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

Արխիվ 12-16

Բռնցքամարտ. ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ 1 ՈՍԿԵ, 1 ԱՐԾԱԹԵ ԵՎ 4 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

 


Ուկրաինայում կայացած Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում ՝Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը, նվաճեց 1 ոսկե , 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Ուկրաինայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով եզրափակչում գեղեցիկ ոճով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող Երթուգան Զեյնուլինովի նկատմամբ: Ոսկե մեդալին մոտ էր նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով եզրափակչում հավասար պայքարում զիջեց ուկրաինացի Մուրադ Սիրյոգևին: Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև 4 բրոնե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91կգ քաշային Դավիթ Չալոյան: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել 8 բռնցքամարտիկով, որոնցից 6-ը հայրենիք կվերադառնան մեդալներով: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ