Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆ` «ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ»- Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆ` «ՍԱՐՈՅԱՆ

ԵՂԲԱՅՐՆԵՐ»- Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈ՞ՒՄ

 

Ինչպես հայտնի է, ՎՍՀԴԿ-ն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել նոր Սահմանադրությանն առնչվող հարցեր: ՎՍՀԴԿ-ի հանդիպումը  բացասական ընդունվեց հատկապես ՀԱԿ-ի կողմից, քանի ՎՍՀԴԿ-ի ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ խմբակցության  պատգամավոր է, իսկ ՀԱԿ-ը դեմ է նոր Սահմանադրությանը:


ՎՍՀԴԿ-ի կազմում է նաեւ ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի որդին` Համբարձում Եղիազարյանը, ով եւս եղել է նախագահականում:

Եղիազարյանի որդու մասին պատահական չենք հիշում, որովհետեւ Գուրգեն Եղիազարյանը բազմիցս քննադատել է գործող իշխանությանը եւ Սերժ Սարգսյանին,  անգամ կասկածել այս իշխանության լեգիտիմությանը:

«Իրավունք»-ը փորձեց Գուրգեն Եղիազարյանից պարզել` ինչպես է վերաբերվում  ՎՍՀԴԿ-ի հանդիպմանը նախագահականում, սակայն  նախկին պաշտոնյան հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել, չնայած, որ հարցը գրեթե լսեց: Մինչդեռ «Գալա»-ին տված հարցազրույցում Գուրգեն Եղիազարյանն ասել է, որ դեմ է այս նոր Սահմանադրության նախագծին: Իսկ իր որդու այցը Բաղրամյան 26 իր համար անակնկալ չէ, ավելին` Բաղրամյան 26 գնացածներին պրն Եղիազարյանը չի ցանկանում «այո»-ի հաճախորդների  կազմում տեսնել եւ հարցը դիտել սուր անկյան տակ:

Հ.Գ. ԱԱԾ նախկին փոխնախարարին տեղին է հիշեցնել «Սարոյան եղբայրներ» ֆիլմը, երբ երկու եղբայր գաղափարական տարբեր մոտեցումներ ունեին: Հիմա մոտավորապես նույն իրավիճակում է Գուրգեն Եղիազարյանն ու իր որդին: Հայրը դեմ է իշխող ռեժիմին ու Սերժ Սարգսյանին, որդին` կարծես կողմ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ