Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ԻՆՉՈՒ՞ Է ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՕԳՆՈՒՄ ԲՈՂՈՔԱԲԵՐԻՆ...

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ՞ Է ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՕԳՆՈՒՄ ԲՈՂՈՔԱԲԵՐԻՆ...

 

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն այն սակավաթիվ սուբյեկտներից է, որը ինչ-որ կերպ փորձում է դիմակայել ՏՄՊՊՀ-ի և նրա աշխատանքները ղեկավարող Արտակ Շաբոյանին ճնշումներին:

Մենք բազմիցս ենք անդրադարձել արդեն կես տարուց ավելին տեւող Արտակ Շաբոյան-«Մարաթուկ Հոլդինգ» հակամարտությանը:

Այսօր ՏՄՊՊՀ-ում «Մարաթուկ» տուրիստական գործակալության դեմ հարուցված հերթական վարույթի հերթական նիստն էր, որի ընթացքում քննության էր առնվում ոմն Մելինե Բեգլարյանի դիմումը, ըստ որի` ընկերության աշխատակիցներն իբր հրաժարվել էին գովազդված փաթեթ տրամադրել իրեն իր ուզած ժամանակահատվածի համար:

Ամբողջ նիստի ընթացքում Մելինե Բեգլարյանը «վայելում էր» հանձնաժողովի հովանավորությունը: Նախ հանձնաժողովը որևէ կերպ չփորձեց պարզել, թե բողոքաբեր Մելինե Բեգլարյանը ինչով է ապացուցում, որ իրոք զանգահարել է «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ և ստացել կոպիտ մերժում: Չնայած դրան, չգիտես ինչու Ա.Շաբոյանը հաստատված համարեց այդ փաստը և ժամանակ տվեց ընկերությանը պաշտպանվելու:

Փաստորեն, ոչ թե Մելինեն պետք է փաստի դեպքի առկայությունը, այլ ընկերությունը պետք է ապացուցի, որ նման բան տեղի չի ունեցել: Դա նույնն է, որ մեկն առանց ապացույցի հայտարարի, թե ոստիկանն իրեն անվայել խոսքեր է ասել, վիրավորել, ու խեղճ ոստիկանին պարտավորեցնեն ապացուցել, որ նման  բան չի արել: Ընդ որում` հենց «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը փորձեց հարցերով պարզել իրականությունը, սակայն հանձնաժողովի անդամները եւ նրա նախագահ Ա. Շաբոյանը սկսեցին ուղղորդող խորհուրդներ տալ բողոքաբեր Մելինե Բեգլարյանին իր իրավունքի իրականացման համար:

Օրինակ` եթե Մելինեն «նեղն է» ընկել, կարող է միջնորդել նիստը հետաձգել: Ապա Մելինեին թուղթ ու գրիչ տվեցին, որ գրի ընկերության ներկայացուցչի բոլոր հարցերը ու դրանց «պատրաստվի»:

Այսքանից հետո էլ ինչպես կարելի է հավատալ, որ հանձնաժողովը  և նրա նախագահը անաչառ վերաբերմունք ունեն «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ:

Ինչպես մեզ ասեցին «Մարաթուկ Հոլդինգում», Ընկերությունը համբերատար կսպասի իր նկատմամբ հարուցված վարույթների ընթացքին և կօգտվի օրենքով սահմանված բոլոր միջոցներից իր իրավունքները պաշտպանելու համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ