22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ՄԱՇԱՆ ԵՎ ԱՐՋԸ» ՄՈՒԼՏՍԵՐԻԱԼԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ՄԱՇԱՆ ԵՎ ԱՐՋԸ» ՄՈՒԼՏՍԵՐԻԱԼԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ


Ռուսական «Անիմակորդ» ստուդիան նկարահանել է «Մաշան եւ արջը» մուլտֆիլմի 52-րդ սերիան: Մուլտֆիլմի ստեղծագործող անձնակազմն առայժմ չի նախատեսում հաջորդ սերիաների նկարահանումները: Մուլտֆիլմի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն հայտնել է, որ «Անիմակորդի» ֆինանսական միջոցները սուղ են եւ հնարավոր է բավարար ռեսուրսներ չլինեն նոր սերիաներ նկարահանելու համար.«Չնայած մուլֆիլմի բարձր վարկանիշի, առայժմ որոշում չենք կայացրել`կնկարահանեք մուլտֆիլմի երրորդ սեզոնի սերիաները, թե′ ոչ: Առայժմ մեր ուժերն ենք հավաքում»,-նշել է Դ.  Լովեյկոն: Նրա խոսքով` ստուդիան արդեն աշխատում է մեկ այլ `«Սարսափելի մեքենաներ» եւ «Հեքիաթային մեքենաներ» նախագծի վրա:

«Մաշան եւ արջը» մուլտֆիլմը նկարահանվել է 2009 թվականին, մուլտֆիլմի մտահաղացումը պատկանում է ստուդիայի գեղարվեստական ղեկավար Օլեգ Կուզովկովին, նախագծի գաղափարը նա առաջարկել է դեռեւս 1996 թվականին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ