Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

Հ. ՂԱԶԱՆՉՅԱՆ. «…ՈՐ ՄԱՐԶԻ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԵՌԵՆՔ ԴԵՊԻ ԹԱՏՐՈՆ»

Արխիվ 12-16

Հ. ՂԱԶԱՆՉՅԱՆ. «…ՈՐ ՄԱՐԶԻ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԵՌԵՆՔ ԴԵՊԻ ԹԱՏՐՈՆ»


Երկու տարի առաջ Աբովյանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Տիկնիկային-դրամատիկ թատրոնը կանգնած էր փակման խնդրի առաջ, քանի որ նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու առիթով քաղաքապետարանը չէր «տեղավորվում» գումարների մեջ: Բայց, հարցը երկու ամիս անց լուծում ստացավ եւ այս տարվա գարնանը մարզային թատրոնների ստուգատեսին թատրոնի անձնակազմը եկել էր բարի լուրով. Աբովյանի ավագանու արտահերթ նիստում հաստատվել էր` այսուհետ թատրոնը կունենա կարգավիճակ, ինչի համար թատրոնի վեց հոգանոց անձնակազմը պայքարում էր գրեթե երկու տարի:

Հոկտեմբերի սկզբին ՀԹԳՄ-ն եւ Աբովյանի քաղաքապետարանը նախաձեռնել են Աբովյանի թատրոնում անցկացնել թատերական փառատոն, «Իրավունքին» այդ մասին ասաց ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ու հավելեց. «Թատերական փառատոնի նպատակը`մարզում թատերական կյանքի աշխուժացումն է: Քանի որ Աբովյանի թատրոնը դեռ նոր է կարգավիճակ ստացել, ուստի քաղաքապետի հետ որոշեցինք Աբովյան քաղաքում թատերական տոն ստեղծել, որ մարզի հանդիսականի ուշադրությունը սեւեռենք դեպի թատրոն»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ