Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է`ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ԽԱԲՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է`ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ԽԱԲՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

 

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյաննայսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց ՀԿ-ի ուսումնասիրությունները սուպերմարկետներում, առեւտրի կենտրոններում: Ընդ որում` ուսումնասիրություններն արվել են թե՛ մայրաքաղաքի, թե՛  մարզերի առեւտրային կենտրոններում: «Մարզերում ծանր իրավիճակ է նախ տնտեսական առումով: Դրական շարժ կա Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում, Հանքավանում: Սակայն մնացած  տեղերում մեր քաղաքացիները շարունակում են պարտքով ապրանք գնել: Մարզերի արտադրամասերն էլ վատ վիճակում են: Այսօր կա սպառողի դեֆիցիտ»,- ասաց սպառողների պաշտպանը:

Իրենց ուսումնասիրության մասին խոսելիս Մելիտա Հակոբյանն ասաց, որ սուպերմարկետներից մեր քաղաքացիները շատ են դժգոհում: «Մեկ տարվա ընթացքում ստացել ենք մոտ 2252 բողոք ենք ստացել: Սուպերմարկետների վճարման կետում կա հատուկ սարք, որի միջոցով հավելագրումներ են կատարվում: Եթե ձուն սուպերմարկետում վաճառվում է 900 դրամով, ապա գանձարկղի մոտ դրված սարքը ձվի գինն ավելանում է` 950 դրամ»,- ասաց տիկին Հակոբյանը:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահը կոչ է անում քաղաքացիներին մինչ գանձարկղին մոտենալը մեկ-մեկ հաշվել յուրաքանչյուր ապրանքի գինը:

Ի դեպ, եթե նախկինում մեծ քանակությամբ ժամկետանց ապրանքներ էին ուղարկում մարզեր, ապա հիմա նվազել են դեպքերը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ