Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՄԵՐԳԸ

Արխիվ 12-16

ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՄԵՐԳԸ

 

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետագա ճակատագիրը այսօր էլ շարունակում է անհանգստացնել բոլորին: Հատկապես շրջանառվող այն լուրը, թե Համալիրի տարածքում գործելու են խաղատուն, սաունաներ... շատերի զայրույթի առիթ հանդիսացավ: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Մարզահամերգային համալիրի տնօրեն ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ վստահեցրեց, որ քանի նա այդ հաստատության տնօրենն է, նման բան չի սպառնա:

Փոխարենը` տնօրենը ասաց, որ Համալիրն իր բնականոն հունով աշխատում է ու ներկայացրեց մինչեւ տարվա վերջ այնտեղ նախատեսված բազմաթիվ համերգային ծրագրերն ու միջոցառումները. «Նախ Մարզահամերգային համալիրում ունենք սպորտային եւ համերգային միակ փակ դահլիճները եւ  անշուշտ` պետք է փորձենք այն պահպանել: Դրան զուգահեռ` փորձում եմ որոշ համերգներ կազմակերպել: Մինչեւ տարվա վերջ արդեն պլանավորված ունենք մի շարք համերգներ, սեպտեմբերին կանցկացվի «Երեւան Ջազ փառատոնը», որի շրջանակներում Հայաստան կգան  ընդհանուր առմամբ 24 վոկալիստներ եւ երաժիշտներ, այդ թվում` Մարիամ եւ Արմեն Մերաբովները: Կանցկացվի նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից  կազմակերպած պարի փառատոնը: Հոկտեմբերին  համալիրում կանցկացվի  Ֆրանկոֆոնիայի 31-րդ ֆորումը, որի ժամանակ Հայաստան պիտի ժամանեն 80 երկրից: Ֆորումի շրջանակներում կլինի նաեւ Շառլ Ազնավուրի համերգը: Դրանից հետո ունենք Գրիգորի Լեպսի, Վալերի Լեոնտեւի համերգները: Նախատեսվում է նաեւ Ձախ Հարութ եւ ընկերներ համերգային ծրագիր: Կլինի նաեւ Հայաստանի պետական ջազ էստրադային նվագախմբի համերգը` դրսից ժամանած երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:  Նաեւ արդեն ավանդական դարձած Եվգենի Պլյուշենկոյի «Սառցե շրջանը»: Մի քանիսն էլ  դեռ բանակցային փուլում են: Այդ բոլոր նախագծերը կան եւ իրականություն կդառնան, որոնք ես  անշուշտ զեկուցում եմ պլանավորված եւ ոչ մի խոչընդոտ չի առաջանում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ