Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԵՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԵՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ

ՃԱԿԱՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության  ղեկավար Լեւոն Զուրաբյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց`  արդյոք «Ժառանգություն» կուսակցության հետ միասնական ճակատ կստեղծեն ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:

Հիշեցնենք` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Իրավունք»-ի հետ զրույցում  ասել էր, որ ցանկալի սցենար է համարում ՀԱԿ-«Ժառանգություն» միասնական ճակատը  ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: «Մենք  «ոչ»-ի ճակատում ենք: Իսկ թե որեւէ այլ ուժ «ոչ»-ի ճակատում է, թե ոչ, հարցրեք նրանից»,- ասաց  ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Մեր դիտարկմանը, թե միասնական գործողություններ ու քայլեր պետք է լինեն արդյունքի հասնելու համար, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ով գտնվում է «ոչ»-ի ճակատում, իր բոլոր ռեսուրսները նվիրում է սահմանադրական գործընթացը մերժելուն, էդ ուժերը  համագործակցության մեջ են:

Հ.Գ. Տեղին է հիշել նման համագործակցությունների մի ողջ ժամանակաշրջան եւ միայն ամպագորգոռ խոսքեր, հայտարարություններ, բայց ոչ մի տեղաշարժ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ