Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

 

 

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 51 երկրի 386 մարզիկներ: Հայաստանն այս կարևոր ստուգատեսին մասնակցում է 7 բռնցքամարտիկով:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 46 կգ քաշային Արման Գալստյանը, 50 կգ քաշային Արթուր Բարեյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 57 կգ քաշային ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 63 կգ քաշային Սիփան Լևոնյանը և 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը:

 

Մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած մեր երեք մարզիկներից երկուսը հաղթահարեցին իրենց մրցակիցների արգելքը: Հաղթանակ տոնեցին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին 60 կգ քաշային Կորյուն Աստոյանը և 63 կգ քաշային Սիփան Լևոնյանը, իսկ ահա 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանը զիջեց իր մրցակցին և դուրս մնաց հետագա պայքարից: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ