Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ՕԵԿ-Ի ՏԵՍԱԿԵՏԸ ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԷ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ի ՏԵՍԱԿԵՏԸ ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԷ

 

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մինչ ՕԵԿ-Սերժ Սարգսյան հանդիպումը, հայտարարարում էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման կարիք չկա, քանի որ  ՕԵԿ-ի առանցքային պահանջներից ոչ մեկը չի ընդունվել: Հովհաննես Մարգարյանի հայտարարությունից մեկ օր անց օգոստոսի 26-ին նախագահի նստավայրում տեղի է ունենում  «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը: Հանդիպումից անցել է մոտ երկու շաբաթ:


«Իրավունք»-ը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց` ինչպիսի՞ն է կուսակցության դիրքորոշումը նոր Սահմանադրության վերաբերյալ: «Մենք ունենք «Հայկական վերածնունդ» կազմակերպություն որոշումը,  ըստ որի` Սահմանադրության այս տեքստն ընդունելի չէ: Հիմա տեսնենք` ինչ փոփոխություններ կլինեն  նոր Սահմանադրության նոր տեքստում: ՕԵԿ-ի վերջնական պատասխանը պարզ կլինի  կուսակցության  խորհրդի  նիստից հետո»,-ասաց Շահգելդյանը:

Արդյոք կարող ենք «Հայկական վերածնունդ» կազմակերպության տեսակետը նույնացնել ՕԵԿ-ի հետ. «Ոչ, չեք կարող: «Հայկական վերածնունդը» մի շարք կազմակերպություններից ու կառույցներից է բաղկացած: Դրա մեջ մտնում է նաեւ ՕԵԿ-ը»:

Թե երբ կլինի խորհրդի նիստը, պատգամավորը դժվարացավ կոնկրետ ասել: Բայց, հավանաբար, այն տեղի կունենա սեպտեմբերին:

ՕԵԿ պատգամավորից հետաքրքրվեցինք` եթե իր համար ընդունելի է ընդդիմության այն տեսակետը, թե նոր Սահմանադրությամբ իշխանությունը փորձում է վերարտադրել, ինչո՞վ է հիմնավորված: Նոր Սահմանադրության տեքստում որեւէ տեղ գրվա՞ծ է «վերարտադրություն» բառը: «Գրված չէ, բայց ի՞նչ է նշանակում «որակյալ մեծամասնություն», առաջարկվում է 100% համամասնական ընտրակարգ, բայց ինչ ձեւակերպումներով է դա լինելու:

Եթե չփոխվեր Սահմանադրությունը, իշխահությունը չէ՞ր վերարտադրվի: Հարցին պատգամավորը չպատասխանեց: Նա խորհուրդ տվեց ուղղել այն հնչեցողներին: «Ես ասում եմ այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք: Իշխանության մեծ  չափաբաժին է լինելու վարչապետի ձեռքին, ավելի մեծ, քան ունի ՀՀ նախագահը գործող սահմանադրությամբ: Նոր Սահմանադրությամբ ունենալու ենք վարչապետական  խորհրդարանական կառավարման համակարգ»,- եզրափակեց Մ. Շահգելդյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ