Վեճեր, սադրանքի փորձեր եվ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ԻՆՉՈՒ ԿԳՆ-Ը ՉԻ ԼՈՒԾՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ-ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԵԼՅԱԼ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՐՑԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԿԳՆ-Ը ՉԻ ԼՈՒԾՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ-ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԵԼՅԱԼ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՐՑԸ

 

- Հարցս վերաբերում է անգլերեն եւ ռուսերեն, այսպես ասած, ոչ դպրոցական ծրագրով նախատեսված դասագրքերին, որոնք մայրաքաղաքային որոշ այլ դպրոցներ չեն տալիս: Մինչդեռ դասավանդումը դրանցով է իրականացվում եւ աշակերտները ստիպված են գնել: Մինչդեռ այդ երկու առարկայի գրքերը ¥օգտագործված¤ ծնողի վրա նստում են մոտ տասը հազար դրամ, այսինքն ավելի շատ, քան դպրոցից ստացած մյուս բոլոր դասագրքերը:
Երեւան ք. բնակիչ` Ա. Գալստյան

Հարցին պատասխանում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ.

-Դա միանշանակ մենք թույլ չենք տալիս: Հնարավոր է, որ ծնողները գտնում են, որ իրենց երեխային լրացուցիչ նման գիրք է անհրաժեշտ եւ գնում են իրենց կամքով, բայց դա չի կարող պարտադրվել: Ցանկացած առարկայից, եթե ուսուցիչը գտնում է, որ իրեն հանկարծ պետք է լրացուցիչ գրականություն, եւ ծնողները դրան համաձայն են, դա այլ բան է, բայց ոչ պարտադրված:
- Բայց հենց այդ լրացուցիչ գրքերով է դասընթացը իրականացվում...
- Կապ չունի, ծնողը կարող է ըմբոստանալ եւ չգնել, դա ոչ ոք չի կարող պարտադրել: Ունենք դասագիրք, թող դրանով պարապեն:
Սակայն ծնողին ըմբոստանալ խորհուրդ տալու փոխարեն` թե ինչու ԿԳՆ-ը միանգամից ողջ երկրով մեկ այդ խնդիրը չի լուծում, թերեւս այս հարցի ամենաէական կողմն է: Նշենք նաեւ, որ այդ նույն դասագրքերը պետք է, որ արտաքին բարեգործական ծրագրերով հասած լինեին դպրոցներին: Բայց որ դրանք դպրոցական գրադարանների փոխարեն անմիջապես հայտնվում են գրավաճառների սեղաններին եւ յուրաքանչյուր նոր դասագիրք վաճառվում մինչեւ 7 000 դրամով, փաստ է ու շատ բան է հուշում: Ի վերջո այդ 7 000-ից գրավաճառին հազիվ 1 000 դրամը բաժին հասնի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ