Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ «ՔԱՄԱՆՉԱՆ» ՀՆՉԵԼ Է DOLBY ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ «ՔԱՄԱՆՉԱՆ»

ՀՆՉԵԼ Է DOLBY  ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ


Աշխարհահռչակ Dolby կինոթատրոնում ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԻ կայացած մենահամերգի ժամանակ երգչի կատարմամբ հնչել է Սայաթ-Նովայի «Քամանչա» ստեղծագործությունը: Երգչի խոսքերով. «Միշտ ցանկացել եմ  երգել ժողովրդական երգ, սակայն միաժամանակ գիտակցել եմ` նախ ժողովրդական երգերը նուրբ են ու դարերի պատմությունն են կրում իրենց մեջ:  Վերջերս  անընդհատ լսել, ուսումնասիրել եմ ժողովրդական երգը, հետո որոշում կայացրել ու կատարել մենահամերգիս: Պիտի ասեմ` այդ երգի կատարումն իմ սրտից, հոգուց է բխում»:

Ի դեպ, երգչի փոխանցմամբ, դահլիճում ներկա այլազգիներն ու հատկապես սեւամորթները ընկալել են երգն ու սիրել, որովհետեւ ըստ Հարութի. «Մեր ազգային, ժողովրդական երգերի մեջ հոգին ու շունչը զորեղ է»:

Երգիչը նաեւ ընդգծեց, որ երկար տարիներ ԱՄՆ-ում բանկվելով` փորձում է հայ մնալ. «Իմ կարծիքով` մարդու ներաշխարհից ու հոգեւոր պահանջներից է դա գալիս: Նաեւ` արյան կանչն է ու ծնողների դաստիարակությունը, որի արդյունքում, որքան էլ օտար միջավայրում գտնվես, հայ ես մնում մտածելակերպով ու աշխարհայացքով»:

Երգիչը նաեւ հավելեց, որ մենահամերգի տեսասկավառակը շուտով հասանելի կլինի բոլորին. «Երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք տեսասկավառակի վրա, տասն օրվա ընթացքում արդեն այն հասանելի կլինի ե՛ւ հեռուստադիտողի, ե՛ւ համացանցից օգտվողների համար»:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ