Վեճեր, սադրանքի փորձեր եվ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

՛՛ԵՊՀ-Ն ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀ ՉԻ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆՏԵՂ ԾԱՂԿՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՛՛. ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

՛՛ԵՊՀ-Ն ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀ ՉԻ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆՏԵՂ

ԾԱՂԿՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՛՛. ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ


 

Այսօր ԱԺ  Գիտության  կրթության հանձնաժողովի նիստում երիտասարդության եւ ուսանողության տոնի հարցի շուրջ բանավեճի ժամանակ մի շարք պատգամավորներ խիստ քննադատաբար գնահատեցին Երեւանի պետական համալսարանի ներկայիս վիճակը: ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ԵՊՀ-ն հեռու է առաջատար բուհ լինելուց եւ աշխարհի 500 առաջատար բուհերի ցուցակում ընդգրկված չէ: Իսկ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ ԵՊՀ-ն առաջատար բուհ չի կարելի համարել, որովհետեւ այնտեղ ծաղկում է կոռուպցիան: Դրան ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ կոռուպցիան մի երեւույթ է, որի դեմ պետք է անշուշտ պայքարել եւ պայքարել միասին:

Ի դեպ այդ հարցի շրջանակներում ԿԳ նախարարը նաեւ հայտարարեց, որ թեեւ մեր կրթական համակարգը գնում է եվրոպականացման ճանապարհով այնուամենայնիվ այն պետք է խարսխված լինի ազգային խորհրդանիշների վրա: Ուստի ուսանողության եւ երիտասարդության օր պետք է սահմանել ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայսիս 16-ին: Ի վերջո հանձնաժողովը այդպես էլ որոշեց:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ