Վեճեր, սադրանքի փորձեր եվ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

Նորանշանակ նախարարը բացասական եզրակացություն տվեց Փաշինյանի և Մարուքյան նախագծերին

Արխիվ 12-16

Նորանշանակ նախարարը բացասական եզրակացություն տվեց Փաշինյանի և Մարուքյան նախագծերին


Այսօր կառավարության նիստում օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և մաղթեց բեղմնավոր աշխատանք:

Նորանշանակ նախարարը բացասական եզրակացություն ներկայացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Փաշինյանն առաջարկում է սոցիալապես անապահով վարորդներին ավելի քիչ տուգանել ճանապարհատրանսպորտային խախտումների համար: Ավտոմեքենայի շարժիչի հզորությունն ու արտադրման տարեթիվը, ըստ նախագծի, պետք է հնարավորություն տա կարծիք կազմելու վարորդի սոցիալական վիճակի մասին: Ա. Հովհաննիսյանը, սակայն, կառավարության նիստում ասաց, որ այս գործոնները չեն կարող վարորդի սոցիալական վիճակի մասին հստակ ու օբյեկտիվ կարծիք ձևավորել:

ի դեպ Արփինե Հովհաննիսյանը բացասական եզրակացություն է ներկայացրել նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Դրանով առաջարկվում էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում՝ փոփոխություն կատարելով 301-րդ հոդվածում ու պատասխանատվություն սահմանել իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ՀՀ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ