Վեճեր, սադրանքի փորձեր եվ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ՄԻՋԱԴԵՊ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ. «ԴՈ'ՒՔ ԵՔ ՇՈՈՒ ՍԱՐՔՈՒՄ»

Արխիվ 12-16

ՄԻՋԱԴԵՊ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ. «ԴՈ'ՒՔ ԵՔ ՇՈՈՒ

ՍԱՐՔՈՒՄ»

 


Բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերն այսօր խորհրդարանում էին, քանի որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջեց ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի սպանվածների գործերը:


Մինչ Փոստանջյանին ձայն տալը, նիստը նախագահող  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ պետք էր իրեն նախօրոք տեղյակ պահել, համաձայնեցնել, որից հետո միայն  սպանված զինծառայողների մայրերին ԱԺ բերել: Հովհաննես Սահակյանը հորդորեց պատգամավորին շոու չսարքել:

Լեզվակռիվ սկսվեց Զարուհի Փոստանջյանի եւ Հովհաննես Սահակյանի միջեւ: «Մինչ այժմ բազմաթիվ նախագծեր են ներկայացվել, որեւէ հանձնաժողովի նախագահ այդ իր լիազորությունը՝ հրավիրելու շահագրգիռ մարդկանց, չի չարաշահել: Դուք եք, որ մերժում եք»,- հայտարարեց Փոստանջյանը:

Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց. «Սուտ եք խոսում, որեւիցե մի նախագահ չի կարող հրավիրել, դա կանոնակարգ օրենքի պահանջ է: Դուք Ազգային ժողովում եք, սթափվե՛ք»:

Զարուհի Փոստանջյան էլ «տակ» չմնաց. «Դուք ոստիկա՞ն եք այսօր»:

Նիստի ընթացքում  Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ հնչեցին մասնագիտական դիտողություններ, որոնք, ի դեպ, քիչ չէին: Պատգամավորը համաձայնեց ետ վերցնել նախագիծը մեկ տարով, լրամշակել այն, հետո ներկայացնել:

Նիստի ավարտից հետո զինծառայողների մայրերը  բղավեցին, որ շոու սարքում է Հովհաննես Սահակյանը, ոչ թե իրենք: «Մենք ենք խնդրել տիկին Փոստանջյանին, որ ապահովի մեր ներկայությունը»,- բորբոքված ասացին ծնողները:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ