Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

«ԷՐԴՈՂԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ»

Արխիվ 12-16

«ԷՐԴՈՂԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ»


 

«Թուրքիայում քաոսային  ու արտակարգ իրավիճակ է: Էրդողանը հասկանում է, որ այլեւս չի կարող միահեծան կառավարություն կազմել»,- այսօր Թուրքիայից տեսակապի միջոցով հայտարարեց «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը:

Նրա խոսքով` Էրդողանն ու նրա թիմակիցները մտավախություն ունեն, որ միահեծան կառավարություն չկազմելու դեպքում Էրդողանի իշխանության բոլոր հանցագործությունները, կաշառակերության դեպքերը ջրի երես դուրս կգան:

Հիշեցնենք, որ արդեն մոտ մեկ շաբաթից ավելի է լարված իրավիճակ է Թուրքիայում: Ակտիվացել են քրդերը, որոնք պայքարում ենք իրենց իրավունքների համար: Կոնֆլիկտը քրդերի ու թուրքերի միջեւ ավելի է խորանում:

Թեեւ կոնֆիլկտը քրդերի ու թուրքերի միջեւ է, սակայն   թուրքական իշխանություններն իրենց քարոզչամեքենայով այս ամենն ուղղում են հայերի դեմ: Իբր հայերն են  հրահրում այս ըմբոստությունները, ոչ թե քրդերը:

Վերլուծաբան Վիգեն Չեթերյանի խոսքով էլ Թուրքիայի այս քաղաքական իրականության մեջ հազիվ թե Հայաստանը կարողանա առաջ քաշել հայկական տարածքների վերադարձի խնդիրը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ