Վեճեր, սադրանքի փորձեր եվ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

«ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԷՑ-Ի ԽՆԴԻՐԸ 1990-ԱԿԱՆՆԵՐԻՑ Է ԳԱԼԻՍ»

Արխիվ 12-16

«ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԷՑ-Ի ԽՆԴԻՐԸ 1990-ԱԿԱՆՆԵՐԻՑ Է ԳԱԼԻՍ»

 

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել է նաեւ հոսանքի թանկացման խնդրին: Նա հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին` 2002-2009 թվականներին, ՀԷՑ-ն աշխատել է շահույթով եւ կայուն սակագնային քաղաքականությամբ: ՀՀԿ պատգամավոր, նախկին վարչապետ, ՀՔԴՄ կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանին ուղղված «Իրավունքի» այն դիտարկմանը, թե տպավորությունն այնպիսին է, որ Ռ. Քոչարյանը դարձյալ արդարանում է, փորձում է նորից համոզել, որ իր տարիներին այս հարցում եւս կայունություն է եղել, պատգամավորը պատասխանեց. «Բոլոր փորձերը` զուգահեռներ անցկացնել 2000-2008 եւ 2008-2013 թթ.-ի միջեւ անհաջող են, որովհետեւ դրանք որակապես տարբեր գլոբալ տնտեսական միջավայրեր են: Քոչարյանի ղեկավարման տարիներին արտաքին տնտեսական գործոնները միանգամայն բարենպաստ էին երկրի տնտեսության զարգացման համար: Նույն բանը, ցավոք սրտի, չենք կարող ասել 2008-ից հետո»:

 


Նախկին մեկ այլ վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի խնդիրը Քոչարյանի ղեկավարման տարիներից է գալիս («Այնպիսի մարդիկ, ինչպիսին է ՀՀ երկրորդ նախագահը, պետք է իմանային, թե ինչպես են արդյունավետ կառավարողից տալիս աշխարհի ամենավատ կառավարողներից մեկին»): ՀՀԿ պատգամավորի կարծիքով, եթե հարցն այդ տեսանկյունից նայենք, ապա Բագրատյանի դեպքում ՀԷՑ-ի խնդիրը 1990-ականներից է գալիս: «2000-ին Պուտինը դարձավ ՌԴ նախագահ: Նավթի բարելն այդ ժամանակ արժեր 21-22 դոլար: Այս ամենն էապես ազդում է տնտեսական իրավիճակի վրա: Երբ դու էներգակիրների նման բարենպաստ միջավայր ունես, քո մոտ սակագնի խնդիր չի առաջանում: 2001-2003թթ.-ին մենք գազը սահմանին գնել ենք 54 դոլարով: Հետագայում, սակայն, գազը թանկացավ, միջազգային կոնյուկտուրայի փոփոխության պատճառով: Հիմա սա ո՛չ Քոչարյանից էր կախված, ո՛չ Անդրանիկ Մարգարյանից, ո՛չ էլ Սերժ Սարգսյանից: Սա ՌԴ-ի քաղաքականությունն է»,- եզրափակեց կուսակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ