Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԹԱՑ ՁՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԺԱՆՐԻՑ Է»

Արխիվ 12-16

«ԹԱՑ ՁՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԺԱՆՐԻՑ Է»

 

 

- Երկու օր է` համացանցը ողողված է տեղեկատվությամբ, թե ամսվա վերջին Հայաստանում եղանակը կտրուկ ցրտելու է եւ թաց ձյուն է տեղալու: Ինչքանո՞վ է դա հնարավոր, երբ դեռ ամառային շոգ է:

Հարցին պատասխանում է  Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ.

-Միանգամից ասեմ, որ սպասվող թաց ձյան մասին տեղեկությունը ֆանտաստիկայի ժանրից է: Ես էլ եմ հանդիպել նման լուրի, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Թե ինչ եղանակ կլինի ամսվա վերջին, դեռ հստակ կանխատեսումներ չունենք: Կարող եմ ասել միայն, որ առաջիկա օրերին երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-18-ին կնվազի 2-4 աստիճանով:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա սեպտեմբերի 14-18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ