Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀՀԿ-ԱԿԱՆ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԵՑ ՄԻԱՅՆ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՀՀԿ-ԱԿԱՆ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ՁԵՌՔՈՎ

ԲԱՐԵՎԵՑ ՄԻԱՅՆ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ

 

Շարունակվում է Աժ-ում քառօրյա նիստը: Ինչպես հայտնի է նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու եկավ Կարեն Բեքարյանը, ով արդեն երկրորդ օրն է մասնակցում ԱԺ նիստերին: Նկատենք, որ պարոն Բեքարյանն արդեն առաջին օրով հրաժարվեց եւ ինչու չէ նաեւ խուսափեց լրագրողների հարցերից նշելով, որ առանձնապես ասելիք չունի: Բայց պարզվում է պարոն Բեքարյանը ոչ միայն լրագրողներին այլեւ իր խմբակցության գործընկերներին եւս ասելիք չունի: Այսօր, երբ ուղիղ 12:00-ին սկսվեց ԱԺ նիստը, նախագահողը հայտարարեց տեղադրել քարտերը գրանցման համար, նկատեցինք, որ Բեքարյանի աթոռը դատարկ է, ով 5 րոպե ուշացումով հայտնվեց նիստերի դահլիճ: Բացի ուշացումից եւ չգրանցվելուց Կ. Բեքարյանը նիստերի դահլիճ մտնելուց մոտեցավ միայն Վարդան Օսկանյանին եւ ջերմագին բարեւելուց հետո միայն նստեց իր տեղում: Ստացվում է, որ նորաթուխ պատգամավորը ոչ միայն խուսափում է ինտերվյու տալուց այլ նաեւ իր գործընկերների՞ց:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ