Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀՈՒՅՍՆ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱ՞ՀՆ Է

Արխիվ 12-16

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀՈՒՅՍՆ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱ՞ՀՆ Է


 

ՀԱԿ պատգամավոր, տխրահռչակ ՀՀՇական վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր   սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին մի քանի   հարց ուղղեց, սակայն պատասխանները չբավարարեցին պատգամավորին: Վարդան Պողոսյանն էլ ասաց, որ իրենք  առանձին հրավեր էին ուղարկել խմբակցություններին, սակայն ՀԱԿ-ը մերժել էր հրավերը: Բագրատյանն էլ բողոքեց Լեւոն Զուրաբյանից, թե նա իրեն չի տեղեկացրել հրավերի մասին: Վարդան Պողոսյանն առաջարկեց  պատգամավորին առանձին հանդիպել եւ քննարկել նրան մտահոգող  հարցերը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ եթե ՀԱԿ-ը չի կարողանում իր ներսում հարցեր լուծել, ինքը եւ ՀՀԿ-ը պատրաստ են Բագրատյանին օգնելու եւ կազմակերպելու այդ հանդիպումը:

Հ.Գ. Կարելի է ենթադրել, որ Բագրատյանի եւ ՀԱԿ-ի  վիճակն այնքան վատ է, որ նրանց հույսն արդեն իշխող կուսակցությունն է, ինչպես իրենք են հաճախ կրկնում`  «խուճապահար ռեժիմը»: Հիմա ով է՞ խուճապահարը...


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ