Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՎԱՐՇԱՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՎԱՐՇԱՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Վարշավայում կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում ռեժիսոր Վրեժ Պետրոսյանի «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի հովանավոր` Լեհական բանակի ուղղափառ թեմի մրցանակին, իսկ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը` կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերության» մրցանակին: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:      Հիշեցնենք, որ  «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և պատմում է հայ ազգի մեծ բարեկամ, դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի մասին, ում օրագիրը լի է վերապրածների վկայություններով: «Թևանիկ» ֆիլմը եռապատում է` նվիրված արցախյան պատերազմին:
Վարշավայի միջազգային կինոփառատոնն անցկացվել է 6-րդ անգամ և նվիրվել տարբեր ազգերի պատմական և հոբելյանական իրադարձություններին:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ