Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` «ԹԱԿԱՐԴՈՒՄ». ԼՈՒՍԱՆԿԱՐ

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` «ԹԱԿԱՐԴՈՒՄ». ԼՈՒՍԱՆԿԱՐ

 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ Մարալիկում համայնքապետի ընտրությունների ժամանակ  ՀՀԿ-ն «ՀԷՑ-ի չեկեր» է բաժանել՝  իշխող  կուսակցության թեկնածուին ձայն տալու համար: «Իրավունք»-ի թղթակիցն այսօր նկատեց, որ  ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր, ծնունդով Շիրակի մարզից Սամվել Նիկոյանն ու վերջերս ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած, Մարալիկ քաղաքի պատգամավոր Մուշեղ Պետոյանը  «կոլցո» էին արել ընդդիմադիր պատգամավորին: Նրանք  պահանջում էին Արամ Մանուկյանից իրենց  ցույց տալ այդ չեկերը: Պատգամավորների զրույցից հետո «Իրավունքը» պրն Պետոյանից պարզեց` ի վերջո, Արամ Մանուկյանը կարողացա՞վ ցույց տալ այդ չեկերը եւ հիմնավորել իր հայտարարությունը:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 13-ին Մարալիկում համայնքի ղեկավարի ընտրություններ էին: Հաղթեց գործող  ՀՀԿ-ական ղեկավարը, իսկ  ԲՀԿ-ականը` պարտվեց:

Մուշեղ Պետոսյանի խոսքով` Արամ Մանուկյանին ապատեղեկատվություն են փոխանցել, նման բան չի եղել: «Նա ասում է` չեկեր, բայց ի՞նչ չեկեր, ինչ կարգի չեկեր, ինչ կվտ., ո՞ւմ անունից, ո՞վ: Մեզ համար էլ է կարեւոր, թե արդյոք նման բան եղել է, թե ոչ: Նա ասում է, որ չեկերը կբերի, բայց ե՞րբ»,- մանրամասներ ներկայացրեց իրենց զրույցից շիրակցի պատգամավորը:

Հակադարձեցինք` չեկերի բաժանման մասին հայտարարել է նաեւ հակառակորդ թեկնածուն: «Ես ԲՀԿ-ական թեկնածուին ճանաչում եմ, ինձ հետ է աշխատել, ընկեր է եղել: Բայց ես որպես անկախ պատգամավոր օբյեկտիվ եմ նայում: Անհիմն բաներ չի կարելի ասել: Մարալիկում նման բան չի եղել: Բայց ընդհանրապես հնարավոր է, որ  ինչ-որ թեկնածու կամ նրա կողքին կանգնած մարդիկ որոշ բնակիչների հոսանքի վարձը վճարեն, ապա չեկերը բերեն տան: Նման դեպքեր  եղել են նախկինում, բայց Մարալիկի այս ընտրությունների ժամանակ չի եղել այդպիսի դեպք: Բայց ենթադրենք, թե հենց էդպես է եղել, ՀԷՑ-ն ի՞նչ կապ ունի»,-վստահեցրեց մեր զրուցակիցը:

«Հիմա դուք ՀԷՑ-ի համար եք անհանգստանում, թե՞  երեւույթի մասին»,-հետաքրքրվեցինք պատգամավորից:

«Երկուսի մասին էլ: Ժողովրդին ապակողմնորոշում են»,- եզրափակեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
























 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ