Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԻՄ ՃԱԿԱՏԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳՐԱԾ ՉԻ». ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Արխիվ 12-16

«ԻՄ ՃԱԿԱՏԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳՐԱԾ ՉԻ». ԱՆԿԱԽ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

 

Նոր սահմանադրության նախագծում մեծամասնական ընտրակարգը  հանված է: Ամրագրվել  է միայն համամասնական ընտրակարգը: «Իրավունքը» մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր  Մուշեղ Պետոյանին մի քանի հարց ուղղեցինք:

- Պրն Պետոյան, եթե նոր Սահմանադրության տեքստը հաստատվի, մտավախություն չունե՞ք, որ հաջորդ խորհրդարանում այլեւս չեք լինի:

- Ինձ համար գերնպատակ չէ պատգամավոր լինելը: Իմ ճակատին պատգամավոր գրած չի: Կարող եմ պատգամավոր չլինել:  Չեմ էլ երազում: Իմ միսիան հինգ տարիների ընթացքում իմ առջեւ դրած պարտականությունները կատարելն է: Դեռ տարիուկես կա: Հետո կմտածենք: Քաղաքականությունում երբեք չի կարելի ասել երբեք:

- Դուք ավելի շատ կսպասեք, որ Ձեզ առաջարկեն տե՞ղ գտնել որեւէ ցուցակում:

- Այո, Այո: Հետո պարտադիր չէ, որ պատգամավոր լինեմ: Կարող է անգամ առաջարկություն չլինել: Չեմ երազում:

- Մամուլի հրապարակումները հիմք ընդունելու դեպքում պարզ է, որ բիզնես գործունեություն ծավալող պատգամավորները (իսկ Դուք այդպիսին եք`որոշ հրապարակումների համաձայն) խորհրդարանական տանիք ուղղակի անհրաժեշտ է:

- Չէ, հա: Ես խոշոր բիզնեսմեն կամ գործարար չեմ եղել: Այս պահին էլ չեմ: Պատգամավոր լինելը գործարար լինելուն խանգարում է: Ես հիմա իմ բիզնեսը տվել եմ կառավարման, բայց իմ ուզած ձեւով չեն աշխատում: Ես էլ չեմ կարող դրանով զբաղվել (նկատի ունի բիզնես գործունեությամբ-խմբ.):

- Ասացիք` քաղաքականության մեջ երբեք մի ասեք երբեք: Եթե ցանկություն ունենաք հաջորդ խորհրդարանում եւս տեղ գտնել, ո՞ր թիմի հետ կցանկանայիք աշխատել, ո՞ր կուսակցության ցուցակում կցանկանաք ընդգրկվել:

- Ես կուսակցական պատկանելություն երբեք չեմ ցանկանա ունենալ, չնայած ասում են` երբեք մի ասեք երբեք:

- Դուք եւ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած մի շարք պատգամավորներ մոտ երկու շաբաթ առաջ հանդիպեցիք Սերժ Սարգսյանի հետ: Կոնկրետ ի՞նչ առաջարկ եք ներկայացնել հանդիպման ընթացքում:

- Առաջարկություն ես չեմ արել, բայց անհասկանալի հարցեր եղել եմ իմ գործընկերների կողմից, որոնք քննարկվել են: Մենք որոշեցինք`ԱԺ-ում նոր սահմանադրության քննարկման ժամանակ մտահոգիչ հարցերի պատասխանները կիմանաք:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ