Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՀՀԿ-Ն ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ՉԷ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՏՃԱՌՈՎ»

Արխիվ 12-16

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՀՀԿ-Ն ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ՉԷ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՏՃԱՌՈՎ»

 

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարանի հարցազրույցը շարունակվում է քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: «Իրավունքն» այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հետ:

- Շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀԿ-ը խուճապի մեջ է Քոչարյանի վերադարձի պատճառով:

- Ժպիտով եմ վերաբերվում նման լուրերին, քանի որ ՀՀԿ-ն որեւէ մեկի մուտքով կամ ակտիվությամբ խուճապի չի մատնվել: Հակառակը, մենք ողջունում ենք, որ լինեն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կլինեն կառուցողական, ունենան գաղափարական հենքեր: Կլինեն դրանք ընդդիմություն, թե ոչ ընդդիմություն:

- Փաստորեն,  ՀՀԿ-ը յուրայինի ու հարազատի նման կընդունի՞ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

- Ես խնդրում եմ մեկնաբանություններից զերծ մնաք, որովհետեւ ՀՀԿ-ն որեւէ մեկին թշնամաբար եւ սվիններով չի ընդունվել: Բոլորի հետ պատրաստ է համագործակցության: Եթե լինում է առողջ ընդդիմություն, դա օգտակար է տվյալ իշխանության, իշխող կուսակցության համար, քանի որ ավելի զգոն է պահում իշխանությանը լուրջ ու կառուցողական առաջարկներ անելու դեպքում: Իսկ ընդհանրապես ՀՀԿ-ի  գործը հեշտանում է, անելիք չի ունենում, եթե հայհոյելով ման են գալիս փողոցներում, որեւէ սկզբունքային առաջարկ չեն անում: Այդ դեպքում իշխող կուսակցության համար շատ հեշտ է ցանկացած օրենք անցկացնել: Մենք որդեգրել ենք այն մոտեցումը, որ կան հայհոյողներ, որոնց մենք համարժեք պատասխաններ չենք տալիս:


Հարցազրույցի շարունակությունը` «Իրավունք» թերթի  18.09.2015 թ-ի համարում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ