Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՌԻՎԱՍԸ ԺԱՄԱՆԵԼՈՎ ԵՐԵՎԱՆ` ՎԻՐԱՀԱՏԵԼ Է ՔԻԹԸ

Արխիվ 12-16

ՌԻՎԱՍԸ ԺԱՄԱՆԵԼՈՎ ԵՐԵՎԱՆ` ՎԻՐԱՀԱՏԵԼ Է ՔԻԹԸ

 

Երեկ «Տղամարդիկ» արձանի հարակից սրճարաններից մեկում «Իրավունքի» աչքից չվրիպեց երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ:

Սակայն ուշագրավն այն չէր, որ ընդամենը ամիսներ առաջ Հայաստանից ֆեյսբուքյան հուզառատ գրառում թողնելուց հետո, սկանդալային երգչուհին կրկին Երեւանում է, այլ այն, որ նրա այտուցված դեմքից ու վիրակապից պարզ դարձավ, որ ընդամենը օրեր առաջ վիրահատել է քիթը: Իհարկե, մենք այս մասին չէինք հրապարակի, եթե երգչուհին մայրաքաղաքի կենտրոնում` ի տես ամենքի, նստած չլիներ սրճարանում մի քանի տղամարդկանց հետ: Հատկապես` իր դեպքում, որ գրեթե անհնար է աննկատ մնալը:

Ինչեւէ, պլաստիկ, թե վիրաբուժական վիրահատություն է տարել երգչուհին, սա արդեն բոլորովին այլ թեմա է: Իսկ մենք շուտափույթ առողջություն ենք մաղթում նրան ու հուսով ենք, որ մյուս վերադարձը Երեւան լավ առիթով կլինի` եւ այս անգամ գոնե հեռանալով հայրենիքից` Ռիվասը էլի չի փորձի տպավորություն ստեղծել, թե այլեւս չի վերադառնալու:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ