Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ՄՈԴԵԼԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ՄՈԴԵԼԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

 

Իտալիայում մոդելային ոլորտում մեծ բարձունքների հասած մեր հայրենակցուհին` ԱՐՄԻՆԱՆ, օրերս ժամանել է Հայաստան: Նախ նշենք, որ համարձակ հայուհին աշխատել է Ֆլորենցիայում եւ Միլանում աշխարհահռչակ մոդելային գործակալությունների հետ, մասնակցել Armani-ի, Gucci-ի, Versace-ի եւ մի շարք այլ հայտնի բրենդների մեգացուցադրություններին: Վերադառնալով հայրենիք` կրքոտ գեղեցկուհին հայտնվել է լուսանկարիչ Գեղամ Թադեւոսյանի ֆոտոխցիկի առաջ, ինչի մասին էլ «Իրավունքը» բացառիկ զրույց ունեցավ հենց մոդելի հետ:

-Բավական համարձակ ֆոտոշարքով ներկայացաք հայ հանրությանը, ինչը, վստահ ենք, մեծ ուշադրություն կգրավի, պատրա՞ստ եք դրան:
- Ես միշտ պատրաստ եմ:
- Չե՞ք կարծում, որ այս ֆոտոշարքը մարտահրավեր է անգամ Քիմ Քարդաշյանին ու Վարդային, ովքեր առավել հայտնի են Հայաստանում:
- Անկեղծ ասած, մտքովս էլ չի անցել:
- Որքա՞ն ժամանակ է, ինչ Իտալիայում եք ապրում եւ ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ:
- Հրավիրեցին ինձ որպես մոդել մասնակցելու հայտնի Էնրիկո Քովերի ցուցադրությանը` Մոնտեկառլոյում: Այնտեղից էլ եկա Իտալիա եւ արդեն 12 տարի է, ինչ ապրում եմ այնտեղ:
- Ինչո՞ւ որոշեցիք ներկայանալ հանրությանը` ուղղակի որպես Արմինա:
- Երբ ներկայանում էի Իտալիայում` որպես Արմինե, նրանք դժվարանում էին հասկանալ, թե ինչ ծագում ունեմ եւ գրեթե միշտ սխալվում էին ու ասում` Արմինա: Դրա համար էլ որոշեցի հանրությանը այդուհետ ներկայանալ հենց այս անվամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Իսկ թե ի՞նչ է մտածում Արմինան Հայաստանի մասին եւ ի՞նչ ծրագրեր ունի առաջիկայում` կարդացե՛ք Iravunk.com-ում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ