Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

42 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԳՆԱԼ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

Արխիվ 12-16

42 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԳՆԱԼ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

 

Մամուլում շարունակում են խոսակցություններ պտտվել այն մասին, որ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» քաղաքական միավորին կանդամակցի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում Թ. Պողոսյանը կտրականապես հերքեց. «Ոչ», ապա մանրամասնեց.

 

–Արդեն ասել եմ ու նորից եմ կրկնում` հիմա 42 տարեկան եմ, թե 50 տարեկանում որտեղ եմ լինելու, չեմ կարող կանխատեսում անել, բայց այսօրվա դրությամբ չկա նման որեւէ ծրագիր: Ես ունեմ պարտավորություններ եւ իմ պարտավորություններն եմ կատարում: Իսկ թե ինչ կլինի ապագայում, կգա ժամանակը, կմտածենք: Կարող է այլ կուսակցությունում լինեմ, որի հետ ավելի հետաքրքիր եւ արժեքային համատեղ ճանաապարհ կունենանք:
– Ի դեպ, վերջերս շրջանառվում է նաեւ, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է վերադառնալ Դաշնակցություն: Սրա վերաբերյալ որեւէ քննարկում եղե՞լ է խմբակցությունում:
– Ռուբեն Հակոբյանն արձագանքել է մամուլին եւ իր պատասխանը տվել է: Բացի դրանից, պետք է ուսումնասիրել Դաշնակցության պատմությունը` արդյո՞ք տեսել եք, որ Դաշնակցությունից մեկը դուրս գա, հետո նորից ներս մտնի...
– Գուցե Ռուբեն Հակոբյանն առաջի՞նը կլինի...
– Ամեն դեպքում, ինձ չի թվում, թե ՀՅԴ կանոնակարգերով այդ հնարավոր է: Իսկ խոսել այն բանի մասին, որը հնարավոր չէ, անիմաստ է:
– Պարոն Պողոսյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում ասել է, թե իր տպավորությամբ` ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը զգացմունքային, վատ հաշվարկված որոշում է եղել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ես դեմ եմ եղել ԵՏՄ-ին եւ կողմ եմ այն մարդկանց հետ ճանապարհ կտրել, ովքեր նույնպես դեմ են ԵՏՄ-ին: Իսկ թե այդ որոշումն ինչ արմատներ է ունեցել` զգացմունքային է եղել, հաշվարկված, թե ճնշումների պատճառով, ինձ ամենաքիչն է այսօր հետաքրքում: Առիթ ունեցել եմ արտահայտելու իմ պատկերացումները, թե որն է եղել ԵՏՄ անդամակցման վերջնական նպատակը, այնպես որ, իմ տեսակետին եմ մնում: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին, ամեն մարդ ազատ է իր տեսակետն արտահայտելու մեջ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ