Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Հայաստանն այսօր իր հաստատուն տեղն ունի աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում

Արխիվ 12-16

Հայաստանն այսօր իր հաստատուն տեղն ունի աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում


 

Սիրելի՛ համաքաղաքացիներ,


շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
24 տարի առաջ մենք իրականություն դարձրինք մեր դարավոր երազանքն ու վերականգնեցինք մեր անկախ պետականությունը: Մենք ընտրեցինք ազատ ապրելու իրավունքն ու այսօր էլ շարունակում ենք մեր պետության կայացման և ամրապնդման գործընթացը: Հայաստանն այսօր իր հաստատուն տեղն ունի աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում, բայց և քիչ չեն անելիքները, որ հասնենք մեր երազած հզոր ու բարեկեցիկ Հայրենիքն ունենալուն: Դեռ ունե՛նք անցնելու ճանապարհ և մեզանից յուրաքանչյուրի պարտքն է Հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով ու նվիրված աշխատանքով հասնել այդ երազանքի իրականացմանը: Հայ ժողովուրդն իր դարերի պատմության մեջ բազմիցս է ապացուցել, որ ընդունակ է հաղթահարելու ցանկացած դժվարություն, և ես համոզվա՛ծ եմ, որ ունենալո՛ւ ենք մեր երազած հզոր ու բարեկեցիկ Հայրենիքը:
Կրկին շնորհավորելով տոնական օրվա առթիվ՝ խաղաղություն ու բարօրություն եմ մաղթում բոլոր հայ ընտանիքներին, նաև նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի ու Հայրենիքի հզորացման և մեր սերունդների ապագայի:

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ