Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԴԵՍՊԱՆ. «ԱՐՑԱԽՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏԴԱՐՁ ՉՈՒՆԻ, ՈՐԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ»

Արխիվ 12-16

ԴԵՍՊԱՆ. «ԱՐՑԱԽՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏԴԱՐՁ ՉՈՒՆԻ, ՈՐԸ

ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹՈՒՐՔԻԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ»

 

Սեպտեմբերի 24-25-ին Նյու Յորքում տեղի կունենա  Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը:  Չի բացառվում` նախարարների հանդիպումից հետո նաեւ  երկու երկրների նախագահների հանդիպում տեղի ունենա: Մինչ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, քանի որ վերջին ժամանակներս հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Թե ինչ կարելի է սպասել այս հանդիպումից, պարզեց «Իրավունքը» արտակարգ եւ լիազոր դեսպարժն Արման Նավասարդյանի հետ զրուցելիս:

- Պրն Նավասարդյան,  Հայաստանի եւ Ադրբեջանի  ԱԳ նախարարների հանդիումը արցախյան խնդրի շուրջ հերթական հանդիպումն է, թե այնուամենայնիվ, սա  ինչ-որ երանգ պարունակում է:


- Ցանկացած  դիվանագիտական հանդիպում լավ երեւույթ  է:  ս միշտ հիշում եմ մեծագույն դիվանագետներից մեկի` Արման Ռիշելյոյի խոսքերը` դիվանագիտությունը բանակցություն է, մշտական բանակցություն անգամ այն ժամանակ, երբ պետությունները պատերազմական իրավիճակում են: Թե ինչ կտա այդ բանակցությունն ու  հանդիպումը, դժվար է ասել: Պարզապես հիմա լարված իրավիճակ է, Ադրբեջանը վարում է ագրեսիվ ու  ռազմական քաղաքականություն Հայաստանի հանդեպ` հուսալով, որ այդ կերպ կլուծի ԼՂ հարցը: Սակայն Ադրբեջանն այդ ճանապարհով երբեք արդյունքի չի հասնի: Անկեղծ ասած, ես մեծ փոփոխություններ չեմ սպասում: Կարծում եմ` ստատուս քվոյի պահպանումը մեզ համար ձեռնտու իրողություն է: Չեմ կարծում, որ լինեն մեծ պատերազմական գործողություններ: Երբեք Ալիեւը չի գնա այդ քայլին, քանի որ շատ լավ գիտի` ինչով կվերջանա դա իր համար:


Մանրամասները` «Իրավունքի» 22.09.2015 թ-ի համարում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ