Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԹՈՒՐՔ ԳՈՐԾԻՉ. « ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ ԱՆԻ ԵՎ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔ ԳՈՐԾԻՉ. « ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ ԱՆԻ ԵՎ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

 

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասաց, որ  քաղաքական մակարդակում երկու երկրների  շփումը կարեւոր է, սակայն դիվանագիտական ջանքերը բավարար չեն հաջողություն հասնելու համար: «Երկու երկրների մերձեցումը դրական արդյունք կտա,  եթե երկու երկրների  հասարակությունները ներգրավված են  հաշտեցման գործընթացում: Գերմանիայի փորձը կարող եմ բերել, երբ  նա հաշտվեց Ֆրանսիայի ու Իսրայելի հետ»,- ասաց  դեսպանը:

Թուրք ներկայացուցիչ Այշե Օքթամն էլ ասաց, որ հայ-թուրքական հաշտեցման հարցում անհրաժեշտ է, որ  թուրքական կողմն առաջին  քայլ անի եւ ասի, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանի խոսքով էլ այսօր   Թուրքիան տարածաշրջանում վարում է այնպիսի քաղաքականություն, որը սրում է տարբեր ժողովուրդների միջեւ լարված հարաբերությունները: «Բայց երբ հայ եւ թուրք երիտասարդները կապ են  հաստատում, նրանք կարողանում են լեզու գտնել: Որքան շատ լինեն երկու հասարակությունների միջեւ ծրագրերը,  այնքան առաջ կգնա երկու հանրությունների միջեւ  երկխոսությունը»,- եզրափակեց դեսպանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ