Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ԾԵԾՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ԾԵԾՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Անկախության տարեդարձին` հենց օրը ցերեկով, Երեւանի կենտրոնական փողոցում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու մասին բազում տեսակետներ արդեն իսկ հնչել են: Իսկ թե ինչ կարծիքի է տեղի ունեցածի մասին Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, հատկապես, որ պաշտպանության նախարար եղած ժամանակ Ս. Հակոբյանը եղել է նրա խորհրդականը, «Իրավունքը» պարզեց հենց նրանից.

–Ես առավոտյան գնացել եմ իրեն այցելության: Իրենք տարբեր կասկածներ ունեն, թե ինչպես է կատարվել, բայց ես իմ կասկածները չեմ բարձրաձայնի: Շատ ցավալի դեպք է, բավականին վնասված է: Ես շատ ցավում եմ, որովհետեւ պատերազմով անցել է Սմբատ Հակոբյանն ու այդքան չի վնասվել, ինչքան այս փողոցային ծեծկռտուքի պատճառով: Տեսնենք ինչ կլինի:

– Պարոն Մանուկյան, տեղի ունեցածի մասին մի քանի տասնյակ կարծիքներ են հնչել...
–
Տարբեր կարծիքներ չեմ ուզում քննարկել, ես կարծիքներով չեմ խոսում:
–
Այնուամենայնիվ, պարոն Հակոբյանը եղել է Ձեր խորհրդականը, ի՞նչ կասեք նրա վարքագծի մասին` որպես գործընկեր:
–
Միշտ էլ գոհ եմ եղել Սմբատ Հակոբյանից: Նա շարժման ժամանակ էլ, պատերազմի ժամանակ էլ իրեն լավ է պահել: Ինչ վերաբերում է տեղի ունեցածին, ենթադրություններով չեմ ուզում զբաղվել: Սմբատ Հակոբյանը կարող է ենթադրություններ էլ անել, ասել, որ ինչ-որ բաներ տեսել է, ես իրավունք չունեմ ոչ մի ենթադրություն անելու: Ուղղակի, իմ կրտսեր ընկերոջը շատ վատ ձեւով ծեծել են, կարեկցում եմ ու ամեն ինչով իրեն օգտակար կլինեմ: Եթե մեղավորներ էլ գտնվեն, պետք է անպայման հետեւել, որպեսզի կրեն համապատասխան պատիժ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ