Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ԹԵՎԱՆԸ ՊՈՂՈՍՅԱՆԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ`ՓԱԿ ԹԵՄԱ՞

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ԹԵՎԱՆԸ ՊՈՂՈՍՅԱՆԸ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ`ՓԱԿ ԹԵՄԱ՞

 

Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցությունը հրավիրել էր վարչության նիստ: «Իրավունքը» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` կուսակցությունն անդրադարձե՞լ է «Ժառանգություն» խմբակցության Թեւան Պողոսյանի Բաղրամյան 26 գնալուն եւ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կուսակցությունից դուրս գալուն: «Թե ինչ ենք քննարկել նիստի ընթացքում չեմ մեկնաբանի»,- ասաց Մարտիրոսյանը:

Երբ է կուսակցությունը մանրամասնորեն անդրադառնալու եւ պաշտոնական գնահատական տալու վերոնշյալ  պատգամավորների քայլերին: «Մեր մամլո խոսնակի հայտարարությունից ավելի այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց կուսակցության փոխնախագահը:

Հ.Գ. Հուսանք, որ առաջիկայում գոնե կուսակցության  ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը  հստակ պարզաբանում կտա կուսակցությունում տեղի ունեցող իրավիճակի մասին: Թե չէ տպավորությունն այնպիսին է, որ այս երկու գործիչները փակ թեմա են «Ժառանգության» համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ