Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԲԵՆԵԴԻԿՏ ՔԱՄԲԵՐԲԵԹՐԸ՝ ԹՈՎՄԱՍ ԷԴԻՍՈՆԻ ԴԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԵՆԵԴԻԿՏ ՔԱՄԲԵՐԲԵԹՐԸ՝ ԹՈՎՄԱՍ ԷԴԻՍՈՆԻ ԴԵՐՈՒՄ

 

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթրը կվերամարմնավորվի գյուտարար և ձեռնարկատեր Թոմաս Էդիսոնին «The Current War» ֆիլմում: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն` հղում անելով «Variety»-ին: Ամերիկացի Ջեյք Դիլենհոլդը ֆիլմում կխաղա հայտնի գյուտարարի մրցակցի` ինժեներ Ջորջ Վեստինհաուզի դերը, իսկ ֆիլմի պրոդյուսերը կլինի Թիմուր Բեքմամբեկովը: Ֆիլմի գործողությունները կծավալվեն 1880-ականներին: Սյուժեն կենտրոնացված է Էդիսոնի և Վեստինհաուզի դիմակայության վրա` հաստատուն և փոփոխական հոսանքի օգտագործման գործում: Այդ «պատերազմը» տևել է հարյուր տարի: Ենթադրվում էր, որ ֆիլմի ռեժիսորը կլինի հենց Բեքմամբեկովը, ով ուշադրություն դարձրեց այս կինոնախագծի վրա դեռ 2012-ին, սակայն հետագայում նրա հրաժարվեց ֆիլմը նկարահանելուց և որոշեց հանդես գալ միայն պրոդյուսերի դերում: Ամենայն հավանականությամբ, ֆիլմի ռեժիսորը կդառնա ամերիկացի Ալֆոնսո Գոմեզ-Ռեյոնը, ով հայտնի է «ԵՍ, Էռլը և մահացող աղջիկը» մելոդրամայով: Նկարահանումների մեկնարկի ժամկետը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ Քամբերբեթրը համաշխարհային հռչակ ձեռք բերեց 2010-ին թողարկված «Շեռլոք» սերիալով:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ