Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՌՈՒՍԱԽՈՍ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱԽՈՍ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ

 

ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նախկին Խորհրդային միության էմիգրանտ ՅՈՒՐԻ ՍԻՐԵՑԿԻՆ, ով կարող է դառնալ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում առաջին ռուսախոս կոնգրեսականը: Այս թեկնածությունը կարեւոր է հայերիս համար այնքանով, որ Յու. Սիրեցկին իր նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկն է համարում հասնել նրան, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հնարավոր ապագա կոնգրեսականի կողմնակիցները գտնում են, որ եթե նույնիսկ նրան չհաջողվի հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա գոնե նրան կհաջողվի այս ուղղությամբ կատարել քայլ առաջ:

Նշենք, ոչ Յու. Սիրեցկին ծնվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում: Խորհրդային միության փլուզումից հետո` 19 տարեկանում, տեղափոխվել է Կալիֆորնիա ու առ այսօր ապրում է ԱՄՆ-ում: Ըստ նրա, թեպետ հարյուրամյակներով ԱՄՆ-ում ապրում են ռուսախոս բնակչություն, բայց մինչեւ հիմա ԱՄՆ –ի քաղաքական դաշտում եւ ոչ մի ռուսախոս քաղաքական գործիչ չի եղել. «Սա անարդար է, ով էլ մենք լինենք` ռուսներ, թե ուկրաինացիներ, հրեաներ, թե մոլդովացիներ… Մենք բոլորս էլ նույն մշակույթի երեխաներն ենք, որոնք դաստիարակվել են Պուշկին եւ Դոստեւսկի, Բուլգակով եւ Չեխով կարդալով: Մեր պապերը հաղթել են Համաշխարհային Մեծ պատերազմում, մենք ունենք բազում հաղթանակներ` մշակույթի, սպորտի, գիտության ոլորտում, որոնց մասին կարելի է շատ երկար թվել: Եվ այս ամենը մենք կարող ենք օգտագործել ի շահ Ամերիկայի միացյալ նահանգների` մի երկրի, որն այսօր ընտրել ենք ճակատագրով ու որտեղ ապրում ենք»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Առաջիկայում «Իրավունքը» կներկայացնի նաեւ Յու. Սիրեցկու հետ ունեցած հարցազրույցն ամբողջությամբ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ