Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ «ՈՉ»-Ը...

Արխիվ 12-16

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ  ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ «ՈՉ»-Ը...

 

Հոկտեմբերի 2-ին Երեւանում «Չեք անցկացնի» քաղաքացիական շարժումը, որն ընդդեմ սահմանադրական բարեփոխումների ձեւավորված «Ոչ»-ի  ճակատին է միացել կանցկացնի հանրահավաք: «Ոչ»-ի ճակատում են նաեւ  խորհրդարանական ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանից պարզեց` արդյոք միայն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը, ռեսուրսները միայն բավարար կլինեն մարդաշատ  հանրահավաքներ կազմակերպելու համար: «Ես մեկ ամիս է, որ բացակայել եմ Հայաստանից, չեմ կարող ոչինչ հստակ ասել: Մինչեւ շաբաթվա վերջ մեր քաղխորհրդի նիստը կլինի, որից հետո բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց Մակեյանը:

Այնուամենայնիվ, քիչ թե շատ ճանաչված լիդեր վստահաբար քայլեր ներկայացնի, խնդիրը չի ունենա իշխող ռեժիմի համար խնդիրներ ստեղծել: «Թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛Լեւոն Տեր-Պետրոսյանը  ռեսուրս ունեն, բայց երկուսին էլ տեսել է ժողովուրդը»,-ասաց Մակեյանը:

Սահմանադրական բարեփոխումներին կողմ փորձագետներն ասում են, որ «Ոչ»-ի ճակատը պետք է կարողանա մարդկանց  հիմնավորել` ինչո՞ւ  պետք է «Ոչ» ասեն սահմանադրությանը, ոչ թե  հանրաքվեն տապալելու հայտարարություն անեն, որը, ըստ այդ փորձագետների, խուլիգանական քայլի է նմանվելու: «Այդ փորձագետների զգալի մասը ծախված է: Նրանք Բաղրամյան 26-ի  հրահանգով են խոսում»,- վստահ  է քաղաքական գործիչը:

Հակադարձեցինք`«Ոչ»-ի ճակատը չի ցանկանում սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտվողների առաջարկներն ընդունել: «Խնդիրն այն է, որ հանրությունը չի ընդունում այս ռեժիմին, հետեւաբար ինչպե՞ս կարող է ընդունել այս սահմանադրությունը: Բոլորը հասկանում են, որ  «դեմ»-ն  ու «կողմ»-ը կարեւոր չեն: Իշխանությանը պետք է մարդիկ գնան ընտրության»,-եզրափակեց կուսակցության ղեկավարը:

Անկախ ամեն ինչից պետք է հասկանալ եւ ընդունել, որ քո ձայնով դեմ արտահայտվելը շատ ավելի քաղաքավարի եւ ժողովրդավար է, քան քաղաքացիական ընդվզումներ իրականացնելը, ինչը հայտնի սցենր է Տեր-պետրոսյանի եւ ինչու չէ նաեւ Քոչարյանի կողմից:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ