Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Կոմիտասի ստեղծագործությունները բուռն ընդունելության են արժանացել արգենտինացիների կողմից

Արխիվ 12-16

ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՒՌՆ ԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ


Երգիչ Մավր Մկրտչյանը օրերս է վերադարձել Արգենտինայից` համերգային շրջագայություններից, ուր մեկնել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլի հետ: Մավրը «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Արգենտինայում հանդես են եկել 2 համերգով. «Առաջին համերգը, որը նվիրված էր ՀՀ անկախության 24-ամյակին, տեղի ունեցավ հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` հայերի համար: Իսկ մյուսը` աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներից մեկում` Կոլոնի Օպերային թատրոնում»,- տեղեկացրեց երգիչն ու փոխանցեց, որ երգչախմբի հետ Հայաստան են վերադարձել դրական լիցքերով, ինչին նպաստել է նախ առաջին օրվա համերգը հայկական եկեղեցում` հայերի համար, ապա. «Երկրորդ համերգը` մոտ 4 հազար հանդիսատեսի առջեւ, որից միայն մոտ հազարը հազիվ թե հայ լիներ, մնացածը արգենտինացիներ էին: Ծրագրում հնչեց Կոմիտաս, հիմնականում` Ռոբերտ Մլքեյանի մշակումներով, որը շատ բուռն ընդունելության արժանացավ հատկապես արգենտինացի հանդիսատեսի կողմից»:

Ի դեպ, Մավրը Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ վաղը համերգային շրջագայության կմեկնի Հունաստան 2 համերգով` Աթենքում եւ Սալոնիկում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ