Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԼՂՀ ԱԺ նախագահ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵԶՐԱԳԾԻՆ»

Արխիվ 12-16

ԼՂՀ ԱԺ նախագահ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵԶՐԱԳԾԻՆ»


ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ նախագահությամբ` սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի առաջին նիստը: Ինչպես տեղեկացանք ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, նախքան օրենսդրական աշխատանքներին անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Տավուշի մարզի գյուղերի հրետակոծման եւ ԼՂՀ ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրթիռահրետակոծման հետեւանքով  զոհված քաղաքացիական անձանց եւ զինվորների հիշատակը: Խորհրդարանի նախագահը նշել է, որ հրադադարի ռեժիմը խախտելու եւ հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը վերջին օրերին դրսեւորվել է աննախադեպ լկտիությամբ:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է,  որ պարբերական զգուշացումներն ու ահազանգերը միջազգային

հանրության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բավարար ընկալման չեն արժանանում, ինչի հետեւանքով ադրբեջանական կողմի գործողությունները գնալով ավելի են մոտենում վտանգավոր եզրագծին:

ԱԺ նախագահը խորհրդարանի անունից երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զինվորներին ուհրամանատարական կազմին, ովքեր ամեն օր խիզախում են առաջնագծում՝ իրենցգործողություններով զսպելով հակառակորդի սանձարձակությունները:

Ի դեպ, թեպետ գերծանրաբեռնված շրջան է ԼՂՀ խորհրդարանի համար, սակայն պարոն Ղուլյանը չմերժելով «Իրավունքին»` պատասխանել է մեր հարցերին, որը կներկայացնենք թերթի ուրբաթ օրվա համարում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ