Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿ ԽԵԼՔԸ ԳԼՈՒԽԸ ԿՀԱՎԱՔԻ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿ ԽԵԼՔԸ ԳԼՈՒԽԸ ԿՀԱՎԱՔԻ»

 

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողներիս հետ ճեպազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:

 

Ըստ փոխնախարարի. «Ադրբեջանը համապատասխան հակահարված ստանում է, եւ, կարծում եմ` մոտակա ժամանակ խելքը գլուխը կհավաքի: Ինչ վերաբերում է ստեղծված ընդհանուր իրավիճակին, ապա պետք է նշեմ, որ իրենք արդեն անցել են բոլոր սահմանները: Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն ուղղակի սահմանային գործողություններին, այլ նաեւ այն լկտիությանը` միջազգային իրավունքի իրենց իսկ ստանձնած պարտավորությունների հանդեպ: Վերջիվերջո, կա 1994 թվականի եռակողմ համաձայնագիր, որն այն ժամանակ Ադրբեջանն էր խնդրել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին այդ զինադադարը կնքել: Կա նաեւ 1995 թվականի պայմանագիր` զինադադարի ռեժիմն ամրապնդելու մասին, այսինքն` ստացվում է, որ միջազգային իրավունքն իր համար ոչինչ է: Ստացվում է, որ Ադրբեջանն առաջնորդվում է նույն վարվելակերպով, որը դրսեւորում են այսօրվա ահաբեկչական տարբեր կազմակերպությունները: Նույն ձեռագիրն է` մարդկանց սպանել, հուշարձանները ոչնչացնել` խոսքը Նոր Ջուղայի խաչքարերի մասին է: Այնպես որ, ինձ թվում է` Ադրբեջանն իր քայլերով մոտեցնում է, որպեսզի հասունանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ