Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

 

 

Լիտվայի Կլայպեդա քաղաքում մեկնարկել են ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Մինչեւ 23 տարեկանների պայքարում մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, ով պոկում վարժությունում բարձրացրել է 102 կգ, իսկ հրում վարժությունում գրանցել է 139 կգ արդյունք: Երկամարտի 241 կգ արդյունքով Սմբատ Մարգարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը մրցահարթակ է մեկնել տասը մարզիկով: Մինչեւ 20 տարեկան աղջիկների պայքարում հանդես կգան 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանն ու 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Տղաների նույն տարիքային խմբում Հայաստանի պատիվը կպաշտպանեն Դավիդ Դավայանն, Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ): Մինչեւ 23 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնի նաեւ 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ