Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆ`ԱԺ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՔՎԵՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆ`ԱԺ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ

ՆԱԽԱԳԾԻ ՔՎԵՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Այսօր խորհրդարանում սահմանադրության նախագիծը դրվեց քվեարկության: Ձայների մեծամասնությամբ այն ընդունվեց, սակայն պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես միշտ, տեղի-անտեղի աղմկում էր` կարծես քննադատում նոր սահմանադրությունը: ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը միացան փոստանջյանական գորգոռոցներին, ցանկացան վարման կարգվ խոսք ասել, սակայն չթույլատրեցին: Դրան զուգահեռ տարին մեկ անգամ ԱԺ եկող եւ կոճակ սեղմող մի քանի պատգամավորների աղմուկով դահլիճը լքելը իսկական խժդժություն առաջացրին խորհրդարանում:

Ի դեպ, մինչ երկրի կարեւորագույն փաստաթղթի ընդունումը, այսօր Ազգային ժողովի դիմաց տեղի էր ունենում բողոքի ակցիա ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Ոստիկանների եւ ակցիա իրականացնողների միջեւ տեղի է ունեցել բախում, որի ընթացքում ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին եւ միայն կեսից հասկանալով, թե ում են բերման ենթարկում ազատ են արձակել: Եվ հենց դրա մասին էր Մանուկյանը բարձր-բարձր տեղեկացնում ԱԺ դահլիճում գտնվող պատգամավորներին: Որքան էլ զարմանալի է, բայց փաստ է՝ Ա. Մանուկյանը փաստորեն որեւէ կերպ չի ամրագրվել մարդկանց հիշողություններում, իսկ այս պարագայում՝ ոստիկանների:


Մանրամասները`տեսանյութում:

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ