Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԵՎՍ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է»

Արխիվ 12-16

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ

ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԵՎՍ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է»

 

«Իրավունքը» երեկ գրել էր, որ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ չմասնակցեցին սահմանադրության նոր տեքստի քվեարկությանը: Դրա փոխարեն նախընտրել էին կամ ֆեյսբուքյան ստատուսով արտահայտել իրենց դիրքորոշունը կամ լրատվամիջոցով հայտնել այդ մասին: ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանից այսօր «Իրավունքը» պարզեց` ինչո՞ւ նա նախընտրեց սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելն արտահայտել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ոչ թե ԱԺ-ում: «Քվեարկության չմասնակցելը եւս դիրքորոշում արտահայտել է, հետեւաբար չմասնակցելով քվեարկությանը` արտահայտել եմ իմ դիրքորոշումը» ,- ասաց տիկին Վարդանյանը:

«Իրավունք»-ի այն դիտարկմանը, թե կարծես լուրջ չէ երկրի համար կարեւոր փաստաթղթի վերաբերյալ կարծիք հայտնել ֆեյսբուքյան ստատուսով: «Մոտեցումների տեսակներ կան քվեարկության վերաբերյալ: Առանձին դեպքում կարելի է բոյկտել, ասել «ոչ», կողմ քվեարկել: Քվեարկությանը չմասնակցելը եւս վերաբերմունքի դրսեւորում է»,- ասաց պատգամավորը:

Ինչպես է վերաբերվում խմբակցությանը տիկին Վարդանյանի այս դիրքորոշմանը: «Ես խմբակցության անդամների հետ որեւէ խնդիր չունեմ, մեզ մոտ դրական հարաբերություններ են» :

Մեր մյուս դիտարկմանը, թե ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանն «Իրավունք»-ին հայտնել էր, որ միայն տիկին Զոհրաբյանի բացակայությունն է հարգելի, մնացած բացակայող պատգամավորներից տեղեկություն չունի, Էլինար Վարդանյանն այսպես պատասխանեց. «Նույնքանով շատերի համար անսպասելի էր այլ պատգամավորների բացակայությունը»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ