Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԵՍ ՈՐՊԵՍ ՀԱՅ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՆԵԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐՊԵՍ ԻՐԱՆՑԻ` ԱՌԱՎԵԼԵՒՍ »

Արխիվ 12-16

«ԵՍ ՈՐՊԵՍ ՀԱՅ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՆԵԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐՊԵՍ ԻՐԱՆՑԻ` ԱՌԱՎԵԼԵՒՍ »

 

Հայկական զարգացման հիմնադրամի առաջատար մասնագետ Պարույր Ջանգուլյանն այսօր հայ-իրանական համաժողովին ներկայացրեց Հայաստանի ներդրումային դաշտի առավելությունները իրանցի գործարարների համար: Ելույթից հետո լրագրողները հետաքրքրվեցին` եթե Հայաստանում  իրոք ներդրումային դաշտը բարենպաստ է, ինչու  են  ներդրումները պակասում Հայաստանում:  Ես չէի ասի, որ ներդրումներն այս տարի նվազում են Հայաստանում: Ներդրումների ծավալները նվազել են 2011-2012 թթ-ից սկսած եւ այս հարցում արտաքին  ազդակներն  ունեն իրենց պատճառը:

Թե ինչու պետք է  իրանցիները Հայաստանում ներդրում անեն,  առաջատար մասնագետը դժվարացավ պատասխանել` հորդորելով այդ հարցն ուղղել  իրանցի գործարարներին: «Իրավունք»-ի դիտարկմանը, եթե Պարույր Ջանգուլյանը լիներ իրանցի գործարար, ներդրումներ կանե՞ր Հայաստանում,  հիմնադրամի ներկայացուցիչն ասաց. « Եթե  որպես հայ Հայաստանում ներդրում կանեի: Իսկ որպես իրանցի` առավելեւս»:

Հայկական զարգացման հիմնադրամի առաջատար մասնագետի խոսքով` Հայաստանի շուկան Իրանի համար շատ փոքր է: «Եթե անգամ իրանական ապրանքները լցվեն մեր շուկա, դա կնպաստի  մրցակցությանը»,- եզրափակեց մասնագետը:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ