Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԻՆԸ 325.000 ԴՈԼԱՐ Է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԻՆԸ 325.000 ԴՈԼԱՐ Է

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ

 

ԲՀԿ խմբակցությունը երեկ փոփոխություններ էր կատարել միջազգային պատվիրակությունների կազմում. Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը դուրս են մնացել միջազգային պատվիրակության կազմից: Չի բացառվում` վերոնշյալ պատգամավորներին զրկեն նաեւ հանձնաժողովների նախագահների պաշտոններից:

Այս երկու պատգամավորների դեմ  նման քայլերի պատճառը  ԱԺ-ում հոկտեմբերի հինգին  սահմանադրության  նոր նախագծի քվեարկությանը չմասնակցելն էր, թեեւ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը պնդում է  հակառակը:

ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ու նրա կինը, պարզվում է, ըստ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի, այդքան էլ վատ չեն ապրում: «Իրավունքը» տեղեկանում է, որ պրն Մարգարյանի դրամական միջոցները  նախորդ տարի կազմել են  4.000.000 դրամ եւ 60.000 դոլար: ԲՀԿ-ական պատգամավորի եկամուտները հարկային տարում կազմել են 5,473,920 դրամ:

Պրն Մարգարյանի կնոջ`  Սիլվա Ալագուլյանի դրամական միջոցները` հատկապես դոլարով պահված գումարները, կարելի է ասել, տասնապատկվել են` 25.000-ից  դառնալով 325.000 դոլարի: Դրամական միջոցները մոտ տասն անգամ նվազել են` 140.000.000-ից դառնալով 10.000.000 դրամի:




























 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ